Առաջադրանք : Մանկական գրականությունը մանկապարտեզի երեխաների համար

Առաջադրանք : Մանկական գրականությունը մանկապարտեզի երեխաների համար

Տիկին Սոֆյայի ուղարկած առաջադրանքի իմ տարբերակը

1.Ի՞նչ է մանկական գրականությունը

1.Մանկական գրականությունը դաստիարակում է սեր և հետաքրքրություն գրականության նկատմամբ, ազդում է երեխայի բարոյահոգեբանական դաստիարակության վրա: Մանկական գրականության միջոցով երեխային ավելի հասանելի է լինում շրջակա միջավայրը: Զարգանում է երեխանների պատկերացումը գրողների, բանաստեղծությունների, ժողովրդական ստեղծագործության, գրքերի և նկարների վերաբերյալ : Մանկական գրականությունը երեխաներին սովորեցնում է զգալ ստեղծագործության բնույթը (ուրախ,տխուր, կատակ) օգնում է ըմբռնել բովանդակությունը հասկանալ և զգալ տրամադրությունը: Այս ամենից ելնելով երեխաները տարբերում են հեքիաթը, պատմվածքը, բանաստեղծությունը :

2.Հայ և համաշխարհային ի՞նչ մանկագիրներ գիտեք:

2.Հայ և համաշխարհային առավել հայտնի մանկագիրներն են` Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Խնկո Ապեր, Վախթանգ Անանյան, Դանիել Դեֆո, Հանս Քրիստիան Անդերսեն, Գրիմ Եղբայրներ ,Շարլ Պերրո, Ալեքսանդր Պուշկին, Ժյուլ Վերն, Ջիաննի Ռոդարի և այլոք:

3.Կարդացեք մեկ մանկագրի ստեղծագործություններից, մանկապարտեզի տարիքային ո՞ր խմբին է հարմար այդ ստեղծագործությունը, ինչո՞ւ, պատասխանը հիմնավորեք:

5-6 տարեկանների խմբին կառաջարկեմ Ղազարոս Աղայանի «Մեղուն ու Աղավնին » հեքիաթը: Այն երեխաներին սովորեցնում է փորձանքի մեջ լինելով անհույս չմնալ, սովորցնում է օգնել նեղության մեջ ընկած ցանկացած մեկին, անկախ նրանից ուժեղ է ,մեծ է քեզանից,թե `փոքր և տկար: Նաև երեխաներին սովորեցնում է երախտագիտության զգացում ունենալ, միշտ շնորհակալ լինել,որը դաստիարակչական մեծ նշանակություն ունի:

ՄԵՂՈԻՆ ՈԻ ԱՂԱՎՆԻՆ

ա) Փորձանք

ժրաջան Մեղուն ծաղկալից դաշտում իր մեղրի համար նյութ էր հավաքում: Արևի տակին շատ աշխատելով նա բեզարեցավ և ծարավեցավ։

Նորանից մոտիկ մի փոքրիկ լիճ կար։ Մոտեցավ լճին, վեր եկավ ափին, որ քիչ ջուր խմի, ծարավը կոտրի, նոր ուժ ստանա, թռչի տուն գնա։

Հենց որ կռացավ, որ ջուր կում անի, հանկարծ գլորվեց, ընկավ ջրի մեջ։

Նա շատ աշխատեց, որ ցամաք դուրս դա, բայց մի փոքր ալիք նորան ներս քաշեց, ափից հեռացրեց։

Այսպես խեղճ Մեղուն ցամաքից զրկվեց, ջրի երեսին թևերր փռեց և հույսը կտրած, մնաց մեկնված։

բ) Օգնություն

Որտեղից որտեղ, օգնության հասավ մի շատ բարեսիրտ սիրուն Աղավնի։ Բարի Աղավնին մոտեցավ լճին և նայեց տեսավ մեր խեղճ Մեղվին՝ հուսահատ փռված ջրի երեսին։ Իսկույն շտապեց, մի տերև կտրեց և բերավ Մեղվի առջևը ձգեց։

Մեղուն բարձրացավ տերևի վերա, խելքը ժողովեց, դես ու դեն նայեց, որ տեսնի ով էր իր ազատողը, մահից փրկողը։ Եվ տեսավ իր մոտ բարի Աղավնուն: Շատ նայեց նրան, ուզեց խոսել,գովել Աղավնուն,շնորհակալ լինել,բայց մեր բարեսիրտ սիրուն Աղավնին շատ լավ իմացավ մեղվի միտքը և ոչինչ չուզեց լսել նրանից,այլ թռավ գնաց,որ ուրիշ տեղ էլ նույն բարիքն անի

գ) Երախտագիտություն

Մի օր մեր մեղուն նույն դաշտի մեջ մի սիրուն ծաղկից նյութ էր ժողովում և տզտզալով Աղավնուն գովում: Մեղվի դիմաց` մի ծառի վրա, նստած ննջում էր ծանոթ Աղավնին: Հենց այս ժամանակ Մեղուն նկատեց,որ ահա մեկ մարդ`հրացանը ձեռքին, մեջքը կռացրած,չար օձի նման սողում է սուս-փուս դեպի Աղավնին: Մեղուն հասկացավ,որ դա չար մարդ է,անգութ որսորդ է, ուզում է սպանել անմեղ թռչունին,իր բարերարին: Եվ ճշմարիտ,որ այդ էր մարդու չար նպատակը:

Որսորդը չոքեց,տեղը պնդացրեց և հրացանը երեսին բռնեց: Հենց մատը դրեց կայծառի ոտքին և ուզեց քաշել,գործը վերջացնել,այդ իսկ րոպեին կայծակի նման Մեղուն վրա հասավ և չար որսորդի ձեռքն այնպես խայթեց,որ նա վեր ցատկեց: Նրա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով անմեղ Աղավնուն քնից զարթնեցրեց և տեղից թռցրեց:

Այսպես մեր Մեղուն իր բարերարին վերահաս մահից փրկեց, ազատեց:

Реклама

Առաջադրանք : Մանկական գրականությունը մանկապարտեզի երեխաների համար: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s