Ծնողներ առանց սահմանի : Ֆրանսիա և Իտալիա

Ծնողներ առանց սահմանի : Ֆրանսիա և Իտալիա

Ֆրանսիա և Իտալիա

Ֆրանսիացիները ,ինչպես և ճապոնացիները շատ լուրջ են վերաբերվում երեխաների մոտ ճիշտ սնվելու սովորույթի դաստիարակությանը:
Կարեն Լե Բիյոնը իր ՝<<Ֆրանսիացի երախաները ամեն ինչ ուտում են: Ձերն էլ կարող են>> գրքում գրում է .<< Ֆրանսիացի ծնողները առողջ սնունդի հանդեպ սովորույթը համարում են նույնքան կարևոր, որքան կարդալու ունակությունը և անոթամանից օգտվելու հմտությունը>>:
Ֆրանսիայում, ինչպես և սննդի ավանդական մշակույթով այլ երկրներում, գոյություն ունի սննդի ընդունման որոշակի ժամ և անբարյացակամ են վերաբերվում ոտքի վրա սնվելուն: <<Պատառիկության>> սովորությունը դատապարտում են ոչ միայն ընտանիքում, այլև զանգվածային տեղեկատվական միջոցներում: Խորտիկների հեռուստատեսային գովազդը ուղեկցում են գրառումներ, որոնք հիշեցնում են ծխախոտի տուփերի վրայի նախազգուշացումները. <<սննդի հիմանկան ընդունման դադարների միջև մի կերեք: Դա վնասակար է առողջության համար>>: Ինչպես և ես,Կարենը սկզբում իրեն անհարմարավետ էր զգում Ֆրանսիայում: Նա եկել էր երկու երեխաների հետ՝ երկու և չորս տարեկան: <<Վանքուվերում բոլոր ծանոթ երեխաները մշտապես ծամում էին: Նրանք կրծում էին ինչ որ բան դպրոցում կամ դպրոցից հետո, արտադասարանային պարապմունքների, սպորտային մարզումների, զբոսանքների ժամանակ>>,- հիշում էր Կարենը: Սակայն շուտով նրանք ամուսնու հետ միասին գնահատեցին դաստիարակության ֆրանսիական ռազմավարությունը: Ֆրանսիացիները երեխաներին չեն թույլատրում ուտել որտեղ և երբ պատահի, և ոչ ոք չի առաջարկում իրենց ընտրել: Զարմանալի է, սակայն այդպիսի խիստ մոտեցումը թույլ է տալիս խուսափել ուտելիքի վերաբերյալ ընդհարումներից, որոնք այնպես սովորական են ամերիակացիների մոտ: <<Առաջին հայացքից ֆրանսիացիների մեթոդները դաժան են թվում. չափից շատ կանոններ և սակավ ընտրություն: Իրականում ամեն ինչ հակառակն է:- շարունակում է Կարենը,-Նրանց ծնողներրը հետևում են, որ սնունդը համեղ լինի և հաճույք պատճառի, դրա համար էլ երեխաները անհամբեր սպասում են, երբ կարելի է որևէ բան ուտել և ուրախությամբ վազում են սեղանի մոտ>>: Ֆրանսիացիները սովորեցնում են երեխաներին ուտելու ընթացքից հաճույք ստանալ և վերաբերվում դրան, որպես դաստիարակության կարևորագույն մասի: Գործը ոչ միայն սննդի ընդունման մեջ է, այլև շփվելու ընդունակության, կիսվելու և ազգային մշակույթը ափսեի և սկահի պարունակության միջոցով սովորելու մեջ:

Ավելի հեշտ է սովորեցնել երեխային տարատեսակ և լիարժեք սնվել, եթե դուք ապրում եք երկրում, որտեղ արժեվորվում է ճաշատեսակների հարուստ ընտրությունը և դուք հարազատների հետ համատեղ ճաշկերույթի ժամանակ ունեք: Ֆրանսիայում խանութների աշխատանքի ժամանակացույցը նպաստում է ճաշի կամ ընթրիքի անշտապ վայելքին.կեսօրից հետո, նաև երեկոյան յոթին նրանցից շատերը փակվում են մի քանի ժամով, ինչը թույլ է տալիս ընտանիքի անդամներին հավաքվել սեղանի շուրջ: Թույլ կտամ ինձ ցիտել մի ծանոթ մայրիկի բառերը, ով Ֆրանսիայում է մեծացրել իր երկու դստրերին.
<< Այդ երկրում մենք երեխաներին ուտել ենք սովորեցնում>>:
Ֆրանսիացիները մանկիկներին ծանոթացնում են նոր ուտելիքի հետ, որ զարգացնեն նրանց համի զգայարանները: Ընթացքը սկսվում է արդեն լրացուցիչ կերակրման փուլից: ԱՄՆ- ում մանկաբույժները խորհուրդ են տալիս նոր մթերքը ավելացնել միկրոչափաբաժիններով և աստիճանաբար ավելացնել չափաբաժինը, որպեսզի ժամանակին նկատեն ալերգիայի նախանշանները:
Ֆրանսիացիները շատ հանգիստ հենց առաջին ամսում երեխային առաջարկում են վեց տարբեր տեսակի բանջարեղեն. հերթափոխելով կամ իրար խառնելով: Ինչպես ցույց տվեց հետազոտությունը որոշ մայրիկներ քսանութ օրվա ընթացքում կարող էին քսանյոթ անգամ փոխել իրենց երեխաների բանջարեղենային ճաշացանկը: Չէ որ ավելի կարևոր խնդիր է զարգացնել սննդային ընկալիչները, քան հետևել սննդային ալլերգիային: Շնորհիվ այդպիսի մոտեցման, երեխաները ավելի շուտ են յուրացնում, որ բնական է սնվել տարատեսակ ուտելիքով :
Նախաճաշին՝ ամոքուն բուլկիներ մեծ բաժակ կաթով սուրճի հետ, ճաշին՝ սթեյք պղպեղաբույսերի սոուսի հետ և սպիտակ ծնեբեկով աղցան, ընթրիքին՝ կասուլե (ֆրանսիական ավանդական ուտեստ բադի մսի, լոբու և ապուխտեղենի հիմքով): Ամերիկացիները ֆրանսիական խոհանոցը առողջարար չեն համարում, չէ որ այնտեղ կարագի, յուղի, մսի և սպիտակ հացի վրա ժլատություն չեն անում: Ընդ որում ֆրանսիացիաները ԱՄՆ-ի բնակիչներից վայելակազմ են և առողջ:
Այո, նրանց սնունդը կալորիական է , բայց նրանք բավարարվում են քիչ չափաբաժիններով և երեխաների մեջ փոքր տարիքից չափավորություն են դաստիարակում: Արդյունքում ֆրասիացիները ավելի երկար են ապրում և ճարպակալության, ինչպես նաև սիրտանոթային հիվանդություններից մահացության ցածր ցուցանիշներ ունեն: Նրանք հարգում են անհատական նախընտրությունը և ընկալում ուտելիքը, որպես հաճույքի աղբյուր, այլ ոչ թե չարի արմատ:
Ֆրանսիայում յուրաքանչյուր դպրոցական ստանում է լիարժեք տաք ճաշ: Սնվելու մշակույթի դաստիարակումը հանդիսանում է կրթական ծրագրի պարտադիր մաս, այնպես որ հաղորդակցվել նրբընտիր ուտելիքին կարող են բոլոր աշակերտները, այլ ոչ միայն էլիտայի երեխաները: Ամեն օր երեք ճաշատեսակից բաղկացած ճաշը պատրաստում են վեց միլիոն դպրոցականների համար, ներառած նրանց ում ծնողները օգտվում են սոցիալական նպաստներից: Այսպիսով, Ֆրանսիայում սննդի որակը կախված չէ ծնողների եկամտից, բոլոր երեխաները հավասարաչափ իրավունք ունեն հաճույք զգալ առողջ և համեղ սննդից:
Դասացուցակում ճաշին հատկացվում է մեկուկես, կամ էլ երկու ժամ: Երեխաները հագիստ ուտում են երեք ճաշատեսակները և հանգստի համար էլ ժամանակ է մնում: Վերսալում՝ նախապատրաստական դպրոցի ճաշացանկը հետյալ տեսքն ունի. բողկի կտորներ ռապունցել աղցանի հետ, ձիթապտուղներով վինեգրետ սոուսով, տապակած խայթահավ, պրովանսալ ձևով բանջարեղենից սոտէ՝ցորենի ամբողջական հատիկով, պանիր սեն –պոլեն, վանիլային ֆլան և վաֆլի: Ընտանիքը և դպրոցը իրար հետ միասին օգնում են երեխաներին սովորել սննդի ընդունման արվեստը և կատարել ճիշտ ընտրություն, չկողմնորոշվելով մոդայի, ԶԼՄ-երի և գովազդի վրա: Ամենագլխավորը՝ համատեղ սնվելը շփման հաճույք է պատճառում. ֆրանսիացիները սեղանի շուրջ զրուցում, կատակում են,քննարկում են ուտեստները, դրա համար էլ կշտանալով երեխաները չեն շտապում լքել այդ ուրախ ընկերակցությունը: Իտալական դպրոցներում գործում է այդ մոտեցումը: Կանադուհի Ջենը՝ երկու երեխաների մայրը, մի քանի տարիապրել է ոչ մեծ քաղաքում՝ Ֆլորենցիայում: Ինքը մինչև հիմա հիշում է, որ իտալական դպրոցում նախաճաշը պատրաստվում էր ամեն օր: Ջենը համարում է, որ դա շատ է ազդել երեխաների մոտ ճիշտ սննդային սովորույթների զարգացմանը:
<<Դպրոցին կարող էին չբավարարել գումարներ որևէ այլ բանի համար, սակայն նրանք միշտ միջոցներ էին գտնում խոհարարի, խոհանոցի և բանջարանոց խնամելու համար, որտեղ իրենք` երեխաներն են հավաքում բանջարեղենը>>,- հիշում էր Ջենը, երբ մենք իր հետ նստած էինք սրճարանում ՝ Քեմբրիջում (այդ ժամանակ իր ընտանիքը հասցրել էր Իտալիայից տեղափոխվել ԱՄՆ): <<Երբեմն աշակերտները օգնում էին խոհարարին մինեստրոնե ապուր պատրաստել: Իտալիայում՝ իմ տղան սովորեց նորմալ ուտելիք ուտել. խաշած գազար, խաշած ոլոռ և սպանախ>>:
Երբ ես Ջեյնին հարցրի առանձին մանկական ճաշացանկի մասին, նա ծիծաղեց՝ միայն այդ միտքը իրեն տարօրինակ թվաց: Իտալիայում դրա անհրաժեշտությունը չկա: Ամերիկացի ծնողները չափազանց շատ են փորձում կանխագուշակել իրենց երեխաների պահանջմունքները: <<Նրանք մեղավոր չեն,-թոթափում է ուսերը Ջենը: Նրանց մշտապես ասում են, որքան դժվար է ապահովել երեխաներին անհրաժեշտ ամեն ինչով, չնայած իրականում դա բավականին հեշտ է>>: Իտալիայում՝ ես ոչ մի ամգամ չեմ լսել <<քմահաճ>> բառը, իսկ ԱՄՆ-ում երեխաներին սովորեցնում են կասկածանքով վերաբերվել նորմալ ուտելիքին:
Իսկ լրագրող Ջիննի Մարշալը իր <<Երեխային կերակրելու կորսված արվեստը. ինչ սովորեցրեց ինձ Իտալիան>> գրքում պնդում է, որ օգնելով երեխային ընկալել սնունդը, որպես հաճույք, մենք նպաստում ենք կայուն սննդային սովորությունների ձևավորմանը: Նա կասկածամտորեն է վերաբեվում ցանկացած դիետաներին, անգամ` <<առողջարար>>, քանի որ <<նրանք այնուամենայնիվ խրախուսում են ավելորդ ընտրողականություն>>: Ջինին ավելացնում է, որ անհատական դիետաները խոչընդոտ են հանդիսանում ուտելիքից հաճույք ստանալուն:
Իսկ ընտանեկան նախաճաշերի, ճաշերի և ընթրիքների փորձը մեծ ազդեցություն է թողնում մեր երեխաների վրա: Երբ նրանք իրենց աչքերով տեսնում են, ինչպես են մարդիկ անկախ տարիքից ախորժակով ուտում տարատեսակ ուտեստներ, նրանց մոտ դրական ասոցիացիաներ են առաջանում: Ջինին պատմեց, որ գնացել էր լողափ իր իտալացի ըկերների և նրանց երեխաների հետ: Նրանք նախապես մեծ սեղան էին ամրագրել լողափի ռեստորանում, մեծահասակներից մեկը նայեց ուտեստների ցանկը և արագ խորհրդակցեց մյուսների հետ և սկսեց պատվիրել ծովամթերքներից ակրատ, ութոտնուկով աղցան, գրիլի վրա պատրաստաված կաղամարներ ձիթայուղի մեջ կիտրոնահյութով տապակած սարդինաներ,անչոուսներ կլյարի մեջ, միդիաներ, սպագետի ծովային կակղամորթերով և այլն: Բոլորը խանդավառությամբ դիմավորում էին մատուցողին, ով հերթական ուտեստն էր բերում: Երեխաներին հարկավոր չէր համոզել, նրանք լցնում էին իրենց ափսեները ուտելիքով: <<Ես զարմանքով նայում էի, ինչպես իմ չորսամյա Նիկոն վերցնում է սարդինը պոչից և միանգամից տանում իր բերանը:- ժպիտով հիշում է Ջինին,- Այդ երկրում սովորեցնում են ուրախանալ նրանով, ինչ դրված է սեղանին, այլ ոչ թե քմահաճություն անել>>:
Տանը յուրացված դասեր

Այսպիսով Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Շվեդիայում մինչև հիմա պատշաճ են վերաբերվում լիարժեք սննդին, որը պատրաստված է թարմ սեզոնային մթերքներից և հաճույքով հավաքում ընկերներին և հարազատներին մեծ սեղանի շուրջ, երեխաները ավելի առողջ են և ավելի քիչ են տառապում ճարպակալությունից, քան ԱՄՆ-ում (բացառությամբ Իտալիայի): Բանն այն է, որ ծնողները այդ երկրներում հենվում են դարավոր իմաստության և մշակութային ավանդույթների վրա, որոնք սերունդներով են ստուգված, ուշադրություն չդարձնելով անսահման մոդայիկ դիետաներին, ագրեսիվ գովազդի և սննդի ոլորտում արտադրող ֆիրմաների կողմից վարձված <<փորձագետների>> վրա:
Սակայն պատասխանատվությունը երեխայի սննդի համար ընկած չի միայն ծնողների վրա : Սննդային սովորությունների ձևավորման մեջ ոչ պակաս կարևոր դեր է խաղում դպրոցը: Հարավային Կորեայում ճաշին աշակերտներին առաջարկում են հավի ճուտ կծու համեմունքների հետ, ապուր, թարմ բանջարեղեն և արմավ: Ճապոնիայում ՝ամառային աղցան քունջութով համեմված լապշայի հետ, կաղամբ և տոֆու- ապուր, մարինացված բանջարեղեն և սալոր,որպես աղանդեր: Իսկ Ամերիկայում, չնայած նախագահի կնոջ ջանքերի, ով առաջ է տանում առողջ սննդի գաղափարը դպրոցներում, ճաշարանների մեծամասնությունը աշխատում են իրավիճակի վատթարացման վրա:
Մի շարք դպրոցական կրթության գործիչներ առաջին տիկնոջ հետ միասին աշխատում են ուսումնական հաստատություններում սննդի լավացման վրա: Հարկ է նշել ,որ նրանք որոշ հաջողությունների են հասել: Վառ օրինակ ՝ Քեմբրիջի տարական դպրոցը, որտեղ բակի մի մասը պարտեզ է հանդիսանում: Այնտեղ անտառային անկյուն կա,որը զարդարված է գույնզգույն քարերով, կանգնած են հսկայական ծաղկամաններ, որոնց մեջ աճում են սմբուկներ և բաթաթներ: Ամբողջականմարգիկներ տնկված են լոլիկներով, լոբով, եգիպտացորենով և դդումով: Երեխաները մշակում են գետնանուշ, բլղուր, խաղող և արևածաղիկ: Դպրոցական դարպասից դուրս երթևեկում են մեքենաները, սակայն պարտեզի խորքում նրանց ձայնը լսելի չէ:
Քեմբրիջը ամերիկյան առաջին քաղաքներից մեկն է, որտեղ հաջող պայքար է գնում ճարպակալության դեմ: Տաս տարի առաջ, երբ երեխաների մոտ ավելորդ քաշի խդիրը սուր կանգնեց, քաղաքային առողջապահության դեպարտամենտի աշխատակիցները, Քեմբրիջի պետական դպրոցների կոմիտեն և Հանրային առողջության ինստիտուտը ուսումնասիրեցին ութերրորդ դասարանի աշակերտների առողջական վիճակը և արդյունքները հայտնեցին ծնողներին: Վիճակագրությունը այնպես սարսափելի էր, որ դեպարտամենտը ստացավ դաշնային ֆինանսավորում <<ճարպակալության համաճարակի >>դեմ մեծամասշտաբ պայքարի համար: Դպրոցական պարտեզը ռազմավարական խորամանկություն դարձավ. այն աշակերտներին ապահովում էր ոչ միայն թարմ բանջարեղենով և մրգերով, այլև ստիպում նրանց ավելի շատ շարժվել:
Էլիս Հուգելմանը` <<Սիթսպարգուս>> ոչ կոմերցիոն կազմակերպությունից զբաղվում է Քեմբրիջի պետական դպրոցներում պարտեզների բարեկարգմամբ: Մենք հանդիպեցինք,երբ նա առաջին դասարանցիներին անհամբեր ցուցադրում էր եգիպտացորենը և հարցնում էր ,որտեղից է ծագումով այդ բույսը: Դպրոցականները ջանասիրությամբ փորում էին ամուր հատիկները կողրից, իսկ հետո հատուկ ջրաղացի մեջ հերթով աղում: Դուրս գալուցստացվում էին փափուկ թեթև ձողիկներ,երեխաները դրանք հավաքում էին իրենց թաթիկների մեջ և համտեսում: Ուսուցչուհին բաժանում էր շնիթ–սոխը, և որևէ մեկը այն հում էր ուտում (երեխաները շատ սիրեցին սոխը, չէ որ իրենք ինքնուրույն էին այն աճեցրել), իսկ մեկ ուրիշն էլ սպասում էր, երբ պոլենտան պատրաստ կլինի: Կերակուրը արդեն ախորժալի բլբլթում էր կաթսայում, ոչ մեծ էլեկտրական սալիկի վրա, որին հետևում էր Էլիսը:Երբ պոլենտան թանձրացավ, յուրաքանչյուր երեխա ստացավ իր բաժինը: Երեխաները բարձրացան քարե պարսպի վրա և թափահարելով ոտքերը, սկսեցին ճաշել:
Մինչ առաջին դասարանցիները ուտելով էին զբաղված, ես կարող էի մանրամասն խոսել ուսուցչուհու հետ: Նա պատմեց, որ փոփոխությունները սննդի մեջ (նրանց դպրոցական նախաճաշերի համար տվեցին մի քանի տարվա թարմ բանջարեղենի և մրգերի առաքման գրանտ) պարտեզում համադրված աշխատանքի հետ եղան առավել արդյունավետ: <<Երեխաների նախասիրությունները էապես փոխվեցին>>,-նկատեց ուսուցչուհին: Երբ երեխաները գիտեն որտեղից են հայտնվել մրգերը և բանջարեղենը, որոնք իրենց ճաշարանում են տալիս ,նրանք էլ ավելի մեծ հաճույքով են ուտում:
Աշակերտների ծնողները նույնպես նկատում են, որ երեխաները սննդից ավելի լավ են հասկանում, նրանց մոտ նոր սովորություններ են հայտնվել: Դպրոցականները, որոնք աշխատում էին պարտեզում, ավելի հաճույքով էին իրենց համար մրգեր և բանջարեղեն դնում, հատկապես կանաչ հազարի տարբեր տեսակները. չափաբաժինները ավելի շատացան: Սննդային դաստիարակության դասերը բնության գրկում տվեցին իրենց զգալի արդյունքը:
Ճաշացանկ նոր մթերքներ ներառելու համար ամենաարդյունավետ մեթոդներից մեկը դարձավ համային թեստերի օգտագործումը: Երեխաները խանդավառություն ցուցաբերեցին դրա հանդեպ, սակայն ոչ ոք չեր սպասում, որ երեխաներին դուր կգա գոլորշու վրա եփած թարմ բրոկոլին:
<<Նրանց դուր եկավ, ինչպիսի խրխրթան է, կանաչ է և որ չափից շատ եփված չէ>>,-ասաց Դոունը:
Սննդաբան Օլքոթը ՝Քեմբրիջի առողջապահության դեպարտամենտից, նկատեց,որ նման կերպ պատրաստված բրոկոլին և վեց տարի անց կմնա ամենատարածված ուտեստներից մեկը ճաշարանում: Իրենց <<ընտրության տեսությունը>> փորձարկման համար, Օլկոթը և իր համագործակից՝ Ժոզեֆին Ուենդելը, վերցրել են վարքագծային տնտեսագիտությունից և մարքեթոլոգիայից, որ երեխաներին սովորեցնեն գայթակղության դիմաց ծանրակշիռ որոշումներ ընդունել: Հնարավորոթյունները հավասարեցնելու համար նրանք, ովքեր երեխաներին սնունդ էին մատուցում պետք է առողջ սնունդ ընդունեին:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների ընտրության վրա էապես ազդում է մատուցման միջոցը: 70% -ից ավելի դպրոցականներ փորձում են նոր միրգը, եթե այն իրենց ուղղակի առաջարկել. երկու անգամ ավել միրգ կվերցնեն մրգամանից, քան պղնձե սկուտեղից: Եթե բրոկոլին վաճառասեղանի սկզբնամասում դնել, շատեր այն ավելի հաճույքով կդնեն իրենց ափսեի մեջ: Իսկ աղցան – բարը պետք է դրամարկղի մոտ դնել. այդ դեպքում աղցանը վերցնում են երեք անգամ ավելի հաճախ: Երբ շոկոլադե կաթը դրված է յուղազրկվածի հետևում, նրան քիչ ուշադրություն են դարձնում: Երեխաներին կարևոր է զգալ, որ նրանք են իրավիճակը վերահսկում, եթե դուք ուզում եք, որ նրանքբանջարեղեն ուտեն թույլ տվեք նրան ընտրել գազարի և նեխուրի միջև, այլ ոչ թե փորձեք միայն գազարով կերակրել, հոգ տարեք այն մասին, որ նրանք այսպես թե այնպես որոշում ընդունեն առողջ սննդի օգտին: Քեմբրիջում նման տեսակ մարտավարությունը բերեց մանկական ճարպակալման կրճատմանը:
***

Որևէ մեկին կարող է թվալ, որ ճապոնացիները սնվելու հանդեպ շատ խիստ մոտեցումներ ունեն (տեսնելով ինչի են գնում ծնողները երեխաներին մինչև վերջին հատիկը ուտել համոզելու համար, ես հասկացա՝ դա ինձ համար չէ), իսկ ֆրանսիացիները շատ անհամբեր են (փորձեք ֆրանսիական ռեստորանում բուսակերական ուտեստ պատվիրել և կհասկանաք, թե ես ինչ նկատի ունեմ): Ամերիկայում կյանքի տեմպը չի նպաստում երկար, հանգիստ ճաշերի, հեշտ չէ լիարժեք ընթրիքի համար թարմ բաղադրիչներ գտնել, քանի որ մեզ մոտ չկան փոքր շուկաներ հետիոտնային հասանելիությամբ. վերջապես ոչ բոլորը կուզենան շատ ջանք թափել, որպեսզի կերակրեն փոքրիկ քմահաճներին: Այդ փաստարկները ես մի անգամ չէ որ լսել եմ: Մեծացնել երեխաներին հեշտ զբաղմունքներից չէ, իսկ եթե դրանից բացի պետք է դեռ սովորեցնել նրանց վերաբերվել ուտելիքին ավելին քան ուտելիքի, այն կարող է փոխվել անտանելի բեռի: Անգամ ես՝ պատրաստելու սիրահարս, օրվա վերջում հաճախ հոգնում եմ այն աստիճան, որ ընթրիքի համար ոչինչ չեմ կարող մտածել:
Եվ այնուամենայնիվ համեղ և առողջարար սննդի աշխարհը բաց է բոլորի համար: Դուք զարմանքով կհայտնաբերեք, որ ճիշտ սնվելը այնքան էլ դժվար չէ, քան ուտել ցանկացած անհեթեթություն: Կտրատել վարունգ, մաքրել բանան և սպանախ լվանալ նույնպես հեշտ է, ինչպես և բացել չիփսերի փաթեթը: Եթե վախենում եք, որ ձեզ ժամանակ չի բավարարի լիարժեք ճաշի համար, փորձեք ուտելիքի մի մասը նախապես պատրաստել, կատարեք պահեստավորում հանգստյան օրերին կամ հրավիրեք ընկերներին, նախապես պատմելով կորեական ավանդույթի մասին՝ գալ իրենց հյուրասիրություններով: Ընտանեկան ընթրիքը կարող է քսան րոպե զբաղեցնել, սակայն թող դրանք լինեն հարազատների հետ անցկացրած հաճելի պահեր:
Ընտրողականությունը ուտելիքի մեջ կարող է լինել ինչպես մշակութային նորմ, այնպես էլ մարքեթինգային ռազմավարություն: Թույլ չտաք խաբել ձեզ: Սովորեցրեք երեխային լիարժեք սնվել: Ինչպես ասել է իմ ընկերը, մենք երեխային,որին ուզում ենք հետաքրքրել ընթերցանությամբ չենք առաջարկի միայն մեկ գիրք կարդալ: Ինչու՞ ուտելիքի հետ նման կերպ չվարվել:
Իմ ընտանիքում սնունդը դժվար է իդեալական անվանել, սակայն ես հիմա հասկանում եմ, որ պետք էլ չի: Երեխաներին և մեծերին ուտելիքի հանդեպ առողջ վերաբերմունք պատվաստել ամենից հեշտ է հանգիստ՝ ծանրակշիռ մոտեցման օգնությամբ: Սնունդը ավելին է, քան մեր օրգանիզմի վառելիքը, այն նաև նոր զգացողությունների և հաճույքի աղբյուր է: Մենք կարող ենք սովորեցնել երեխաներին ճիշտ սնվել, ինչպես, որ սովորեցնում ենք մնացած ամեն ինչ: Մեր ուժերի սահմաններում է իրենց նվիրել տարատեսակ համերի հարուստ աշխարհը և իրենց հետ կիսել կյանքի գլխավոր հաճույքներից մեկը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s