Ճանապարհ դեպի կրթահամալիր

Ճանապարհ դեպի կրթահամալիր

Ճանապարհ դեպի կրթահամալիր

Շատ անգամներ էի լսել «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի մասին, շատ տարակարծիք մտքեր կային,բայց քանի որ տեսակով պրպտող եմ և անընդհատ հետաքրքրություններ եմ փնտրում ,որոշեցի ինքս այցելել : Տպավորությունս լրիվ այլ էր, ես դարձա ուսանող Նախնական մասնագիտական մեկամյա ուսուցման. «Կարի արտադրության տեխնոլոգիա» բաժնում:

Խանջյան Մերին էր մեր կարի ուսուցիչը, հիանալի ,բարի մի մարդ, ով հետագայում դարձավ ինձ շատ հարազատ ընկեր: Տարատարիք խումբ էր մեր խումբը, կային և տարիքով կանայք և երիտասարդ աղջիկներ:

Կար ու ձևից բացի, շատ բան սովորեցի, ունեցա լավ ընկերներ , և քանի որ կարի արհեստանոցը և 2-5 տարեկանների խումբը  գտնվում էին միևնույն տարածքում , ամեն օր տեսնում ու զարմանում էի, թե ինչպես են կրթահամալիրում սաները ազատ խաղում, քնում մեր իսկ կարած ներքնակների վրա, բաց միջավայրում անկաշկանդ վազվզում, երգում Կոմիտասի երգերը, լողում լողավազանում, դաստիարակների հետ հեծանիվներով գալիս խումբ և էլի շատ ու շատ ինձ համար զարմանալի բաներ: Եվ բախտի բերմամբ կարի արհեստանոցը սկսեց նախագիծ «բատիկան պարտեզում» , որը հիանալի առիթ էր շփվելու փոքրերի հետ, աշխատելու այդ անկեղծ, անվերջ հիացնող մթնոլորտում ու մանկական մի փոքր մաքրություն վերցնելու քեզ հետ:

Ահա պատճառը, թե ինչու ես ցանկացա նորից վերադառնալ կրթահամալիր, այս անգամ ձեռք բերելու նախադպրոցականի մասնագիտությունը:

Այս երկու տարվա ընթացքում ,ես հասկացա, որ սովորելու շատ բաներ կան: Հնի ու նորի տեղերը  փոխվեցին ինձ մոտ ,հասկացա,որ հենց փոքրերի հետ շփումից եմ մանկանում ու վերալիցքավորվում : Կոմիտասյան երգերը, մեր ծեսերը, պետք է տարածվեն ու փորձեցի հանդես գալ իբրև կրող և տարածող ։Ես այժմ հաճույքով կարդում  եմ Ջաննի Ռոդարիի հեքիաթները , մեր հայկական ասիկներն ու խաղիկները 97 մանկապարտեզում, որտեղ  փորձաշրջան եմ անցնում և ստանում եմ իմ բաժին հաճույքն ու մանկական մաքրությունը:

Կրթահամալիրում  ես սովորեցի նաև հեռու վանել սեփական վախերս, հաղթահարել դրանք , փորձեցի նաև թարգմանություն  անել, որը վստահ եմ շարունակական կլինի:

 

 

Реклама

Ճանապարհ դեպի կրթահամալիր: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s