Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային աշխատանք

 

images (1).jpg

                                            Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի   քոլեջ

                                                                  Դիպլոմային աշխատանք

 

Հեղինակ ` Նելլի Ազիզյան

Թեմա՝  Երեխայի պատկերավոր մտածողության, երևակայության և ստեղծականության զարգացումը տողնոլոգիական գործունեության ընթացքում

Մասնագիտությունը՝ Նախադպրոցական մանկավարժություն

Ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան  

Դիպլոմայինի ղեկավար՝ Սաթեն Գեւորգյան

Երևան 2018թ.

 

                                                 

 

Բովանդակություն՝

  •                      Ներածական
  •                      Տեխնոլոգիա
  •                      Ածիկացանը  մանկապարտեզում
  •                      Ակլատիզի պատրաստման տեխնոլոգիան
  •                      Զատիկ
  •                      Զատկական կախազարդերի և  շրխկանների  պատրաստումը
  •                      Համբարձման ծես
  •                      Նպատակ
  •                      Եզրակացություն
  •                      Օգտագործված գրականության ցանկ

 

Ներածական 

Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Բազմաթիվ ծեսեր ու ծիսական գործողություններ նկարագրված են Աստվածաշնչում, ինչպիսիք են՝ օծման ծեսը, զատկական ծեսը, զոհաբերությունը և այլն: Ծեսերը աչքի են ընկնում իրենց պատմական և ճանաչողական արժեքներով:  Դրանք ստեղծվում են ոչ թե պատահական դեպքերի շուրջ, այլ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ծեսերի շնորհիվ պահպանվել և սերնդեսերունդ փոխանցվել են ազգային կյանքի բոլոր էական կողմերը, արտացոլել են էթնոսին բնորոշ առանձնահատկությունները:

img_0711.jpg         img_4117.jpg

Ծառատունկ- ծեսը կրթահամալիրում

 

Նախակրթարանում սաների գործունեության որոշ տեսակներ, ժամանակի ընթացքում, դառնում են սովորույթ, որոնք հետագայում ձևափոխվում են ծեսի: Այդպես մեզ հայտնի սեբաստացիական ողջույնը, որը սովորույթից վերածվեց ծեսի: Կրթահամալիրում ծեսը նման է պլեներ-ցուցահանդեսի, որտեղ կարող ես առավոտդ սկսել հյուսիսային դպրոցից և շարունակել մինչև հարավային դպրոց՝ զգալով, վայելելով և կամա թե ակամա մասնակից դառնալով  ցուցադրություն–ծեսին: Հենց այստեղ է, որ բակ ու փողոց լցվում են ազգային երգերով, որոնց անաղարտ նոտաները շատ համահունչ և ներդաշնակ են լինում պատկերին՝ 2-4 տարեկան երեխաներ՝ լանջերին վազվզող, ակլատիզով, զատկածառով, շրխկաններով, ուրախ երգող ու ասմունքող դաստիարակներով, շենքերից պատշգամբներից հետևող, երբեմն՝ միացող բնակիչներով, հարազատներով և տարատարիք սովորողներով:

img_3252.jpg                 img_3942.jpg

 Տեխնոլոգիան ծեսում

Տեխնոլոգիական զարգացումը սկսվում  է նախադպրոցական տարիքից: Տեխնոլոգիական խնդրի հաջող լուծումը պայմանավորված է ամենից առաջ այն մթնոլորտով և զարգացնող միջավայրով, որոնք ստեղծում է դաստիարակը՝ հաշվի առնելով իր խմբի երեխաների անհատական, հոգեբանական առանձնահատկությունները և կարիքները: Տեխնոլոգիայի նպատակն է երեխայի մեջ զարգացնել գեղագիտական ընկալման իրական երևույթների ու առարկաների նկատմամբ հուզազգայական վերաբերմունք :

 

Տեխնոլոգիական գործունեության խնդիրներն են `

  • զարգացնել երեխաների ստեղծագործական ունակությունները,
  • շարունակել զարգացնել երևակայությունը, առարկաները դիտելու և հետազոտելու կարողությունները,
  • զարգացնել պատկերացումներ ծաղիկների, ծառերի, բնության, ինչպես նաև տոների վերաբերյալ,
  • երեխաների ուշադրությունը հրավիրել տարբեր առարկաներին բնորոշ հատկությունների՝ դրանց ձևերի, նախշերի վրա:

Տեխնոլոգիան 2-4տարեկանների խմբում

Նախակրթարանի սաների համար տեխնոլոգիական պարապմունքները նույնքան կարևոր են, որքան խաղը: Բուն գործընթացը երեխային ձերբազատում է լարվածությունից և պարգևում է հանդարտություն: 2-4 տարեկանների խմբի տարիքային առանձնահատկությունը  հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել տեխնոլոգիական  գործունեության ցանկացած տեսակ:

Տարիքային այս խմբում անցկացվում են տեխնոլոգիայի հետևյալ  պարապունքները ՝

Սաները կարող են հեշտությամբ և ակտիվորեն շփվել, հաղորդակցվել, ներգրավվել, հրապուրվել հորինած կերպարներով՝ դրանց բնորոշ հատկություններով, առանձին մասերով, նախշերով: Երեխաներին հատուկ է մեծ ոգևորությամբ զննել և ուսումնասիրել այն, ինչ  ծեփել, նկարել կամ պատրաստել են: Նրանք սովորում են բնական նյութերով՝ կավով, խմորով տարբեր աշխատանքներ կատարելու ձևերն ու եղանակները:

Ածիկացանը մանկապարտեզում

Երեխաների հետ ուրախ զվարթ ցանեցինք մեր ածիկները: Զատիկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են նախապես աճեցրած ցորենի մեջ, որն էլ կաչում ենք ածիկ: Ածիկը համարվում է մեռնող և հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն ցորենը ցանում ես մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

 

  •        Նպաստում է հինգ զգայարանների զարգացմանը
  •       Զարգացնում է մանր ու խոշոր շարժողական հմտությունները
  •       Ինքնուրույն ստեղծագործելու կարողությունը

  Ակլատիզի պատրաստման տեխնոլոգիան     

 Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից,բեղ- մորուքով, հագին`տղանարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը:

Տիզ-տիզ ակլատիզ, մազդ բիզ-բիզ ակլատիզ
Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի

 

 

           Զատիկ

      Նախակրթարանի սաների համար, թերևս մի փոքր այլ, ավելի ուրախ տոն է Զատիկի ծեսը: Սա այն տոնն է, որը լայն տարածում է գտել թե՛ մեր տներում, թե՛  կրթօջախներում: Զատկի տոնին սաները մեծ ոգևորությամբ են պատրաստվում. Սկսվում է կերպար–խաղալիքների, ներկած կերպար-ձվերի, ճուտիկների, զատիկների կամ խմորազատիկնեըի,  ակլատիզի, անգամ հագուստի ձևավորման աշխատանքների եռուզեռը:

Այս գործընթացը շատ է ոգևորում նախակրթարանի տարատարիք սաներին, օր. 2-4 տարեկանները պատրաստում են իրենց կարողություններին համատասխան. ոմանք ներկում, նախշավորում են, ոմանց մոտ արդյունքն իրենց էլ չի գոհացնում, այստեղ կարևոր է դաստաիարակի դերն ու նշանակությունը, ով ոգևորում, ուղղորդում է սանին  և ուրախանում  ստացված կերպար-խաղալիքով։

Զատկի ծեսը մեծ ոգևորությամբ են նշում նաև սաներն իրենց տանը: Ահա և մի փոքր տեսանյութ այն մասին ,թե ինչպես են  զատկական ձվերը ներկում :

    Զատկական կախազարդերի և  շրխկանների  պատրաստումը

 Սաները անհամբերությամբ տեղավորվել էին սեղանների շուրջը և յուրաքանչյուրը սպասում էր իր հերթին, թե երբ է ինքն էլ սոսնձելու , ամրացնելու և ստեղծագործելու:

Առաջին հայացքից իրենից ոչինչ չներկայացնող տեխնոլոգիական հնարքի տակ թաքնված են մի շարք դաստիարակչական և ուսուցողկան նպատակներ: Երեխան սովորում է համբերել, սպասել իր հերթին,.ընթացքում գույների ,թվերի  մասինի ինֆորմացիա է ստանում:

Համբարձման ծես 

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է:

Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էին երգերը:

 

Արուս տիկնիկ

Ծիսական ամենագեղեցիկ տիկնկներց է Համբաձման տոնի տիկնիկը:

 

Նպատակ 

Տեխնոլոգիական աշխատանքները սանի մտածողության, երևակայության զարգացման հզոր միջոցներ են: Տեխնոլոգիական գործունեության ժամանակ սաները գործ են ունենում բազմապիսի տեխնոլոգիական նյութերի հետ, ինչն էլ նպաստում է երևակայության և ստեղծագործական մտքի զարգացմանը: Սաները ծանոթանալով  տարատեսակ նյութերին՝ թուղթ (հաստ , բարակ, գունավոր), թել (բրդյա, իրիս և այլն..), կտոր (շղարշ, մետաքս, բուրդ, վառ գույներով), տերև, ծաղիկ, փետուր և այլն,  իրենք են սկսում հորինել այն կերպարը, որը պետք է պատրաստեն: Այս գործընթացի ընթացքում երեխայի մոտ զարգանում են ոչ միայն երևակայությունը, մտածելու և հորինելու ունակությունները, այլև տեխնոլոգիական հմտությունները:

 

Տեխնոլոգիան նպաստում է՝

* հինգ զգայարանների զարգացմանը,

* ուրախ և ազատ մանկության գաղափարը իրագործելուն,

Զարգացնում է՝

* մանր ու խոշոր շարժողական հմտությունները,

* ստեղծագործական մտածողությունը,

* մեծացնում ու ամրապնդում ինքնահաստատման զգացումը,

* զգացմունքների արտահայտման միջոցները:

 

 Եզրակացություն 

Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Տեխնոլոգիական խնդրի հաջող լուծումը պայմանավորված է ամենից առաջ այն մթնոլորտով և զարգացնող միջավայրով, որոնք ստեղծում է դաստիարակը հաշվի առնելով իր խմբի երեխաների անհատական, հոգեբանական  առանձնահատկությունները և կարիքները:

Ծեսերի իրականացումը կրթահամալիրում նպատակ ունի երեխաներին փոխանցել մշակութային ժառանգության բազմաշերտ արժեքները’ նպաստելով երեխաների հայեցի դաստիարակությանը և իրական արժեքների ձևավորմանը: Ճիշտ է մանկահասակ երեխաները ամբողջովին չեն կարող ընկալել ծեսերի իմաստն ու նշանակությունը, սակայն նրանց ճիշտ ուղղորդելով և օրինակ ծառայելով կարելի է շատ մեծ արդյունքների հասնել:

Օգտագործված գրականության ցանկ

Գեղամյան Ա.Ա. -Ծեսը,ծիսակարգը և սովորույթը՝որպես մշակույթի ժառանգական և փոխանցման մեխանիզմներ

Հրանուշ Խառատյան — Հայ ժողովրդական տոները

Լ.Սմբատյան,Լ.Սարգսյան — Կերպարվեստի պարապունքների կազմակերպումը մանկապարտեզի միջին խմբում

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s